Եղվարդը  մի բարեկարգ անկյուն ունեցավ

31.10.2025 16:12
805

Սահմանամերձ Եղվարդ գյուղում հոկտեմբերի 31-ին հիշարժան իրադարձություն էր։ Շենին ճյուր կոչվող կամ Թորոս իշխանի աղբյուրի տարածքն մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո կառուցապատվել է, վերածվել հանգստի մի անկյան։ Շինարարությունը հովանավորել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան կառույցը՝ շինարարությունն իրականացրել է «Սիմոնյան շին» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Կարեն Սիմոնյան)։

Նախ կատարվեց եկեղեցական կարգ՝ Սյունյաց թեմի հոգևորականների մասնակցությամբ։ Այնուհետև բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան «SOS Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Լաշարը, կազմակերպության Սյունիքի կառավարիչ Արամ Գայայանը, կառույցի ճարտարապետ Լևոն Վասիլյանը, Կապանի համայնքապետի տեղակալ Մարատ Հարությունյանը, եղվարդցիներ։

Եղվարդի վարչական ղեկավար Սպարտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց շինարարներին, բարերարներին, բոլոր աջակիցներին՝ համագյուղացիների համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու համար, որ նրա վաղեմի երազանքն էր։ Դպրոցականները հանդես եկան երգ ու ասմունքով։

Կառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո ներկաներին սպասվում էին հյուրասիրություն և անկեղծ ու անմիջական զրույց։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40