ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ

30.12.2022 10:05
2361

Սյունյաց պանծալի ժողովուրդ, Արցախյան ազատամարտի սկզբից մինչև այսօր թշնամին չի փոխել  դեմքը: Պատմությունն ապացուցել է՝ երբ ժողովուրդը զենքը ձեռքին կռվում և պաշտպանում է պետության սահմանները, փրկվում  է և՛ ժողովուրդը, և՛ հայրենիքը: Վկան՝  Արցախի անկախ մելիքությունների հերոսապատումներն ու Դավիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի և Գարեգին Նժդեհի զինավառ գործողությունները Սյունիքում:

44-օրյա պատերազմի մարդկային, նյութական և բարոյահոգեբանական վնասները դեռևս չվերացած, անցնող տարվա սեպտեմբերի 13-ին թշնամին ուխտադրուժ հարձակվեց Հայաստանի վրա: Ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Բայց և ունեցանք ամուր պաշտպանություն. թշնամու նենգ պլանները չիրականացան: Փա՜ռք մեր հերոսներին:

Այսօր ողջ Սյունիքը սահմանամերձ է, իսկ դա նշանակում է՝ թշնամին դարանակալ բորենու պես հենց այնպես չի հասել Սյունիքի շեմը: Նա գիտի սյունեցու կամքի ուժը, մինչև վերջ պայքարելու նրա կարողությունը, թշնամուն ջախջախելու հզորությունը և ազատորեն ապրելու ու արարելու տենչը:

Սյունիքն առանց Արցախի չի պատկերացնում իր ապագան: Հայաստանի վաղն էլ Սյունիքի ու Արցախի ապագայով է պայմանավորված: ՈՒստի մեզնից պահանջվում է անել առավելագույնը՝ Արցախը շրջափակումից րոպե առաջ ազատելու համար: Համոզմունքս է՝ բոլորիս գիտակից ու համառ ջանքերով հենց այդպես էլ կլինի:

Սիրելի սյունեցիներ, գլուխ եմ խոնարհում մեր անմահ հերոսների վառ հիշատակի առջև. նրանց ոգին հսկում է մեզ և մեր ամենօրյա պայքարին ուղղություն տալիս:

Խոնարհվում եմ Ձեր առջև՝ հերոսածին մայրեր ու հայրեր, հերոսների ընտանիքների անդամներ:

Սիրելի ժողովուրդ, այսօր բանակը, երկրապահն ու աշխարհազորն ամեն ինչ անում են, որ մեր ժողովուրդն ապրի խաղաղության մեջ:

Սյունիքի Երկրապահ կամավորականների միությունն այսօր էլ  առաքելություն է կատարում այնտեղ, ուր քաջերի սուրն է գծում սահմանը: Նրանք ապահովված են այն ամենով, ինչն անհրաժեշտ է ձմեռային ցրտին հայրենիքը պաշտպանելու համար:

Սիրելի մանուկներ, մեր վաղվա օրը դուք եք կերտելու: Այսօրվա դժվարությունների հաղթահարմանը դուք նույնպես ակամա դարձել եք մասնակից: ՈՒրեմն՝ դուք բոլորից խելացի և ուժեղ պետք է լինեք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40