ԷԼ ԲԱՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ

29.09.2021 16:51
2165

 

Կուզեի գարնան առաջին բացվող

Զանգակածաղկի մի ցողը լինել,

Թեւ ակնթարթ, արեւածագին

Ադամանդափայլ մի շող արձակել

Եվ գնալ եթեր,

Էլ բան չեմ ուզում:

Անդունդից կախված կակաչի բկի

Կաթիլը լինել՝

Վայրի աղավնու ձագին ջուր տվող,

Էլ բան չեմ ուզում:

 

Մեր Հարսնաձորի անհատակ վիհին

Այն արծվաձագի առաջին ճախրի

Փետուրը լինել՝

Թեկուզ եւ հետո անդունդին իջնել,

Էլ բան չեմ ուզում:

Հավիտենական ընկեր լինեի

Քարին, քարափին, ծառին ու թփին,

ճյուղին, տերեւին:

Ինչ ունեի՝ տայի ձորերին, շավիղ կածանին, մամռոտ լանջերին:

.      .      .      .     .      .      .     .     .     .      .      .

Եվ անմնացորդ հավետ ձուլվեի

Մայր բնաշխարհին,

Էլ բան չեմ ուզում:

Ամեն գարնան հետ երկունք ապրեի,

Ծիլ ու ծաղկի առէջ դառնայի

Կամ ծաղկափոշի,

Այդպես այրվեի, այսպես հառնեի:

Էլ բան չեմ ուզում:

 

Սուրեն  Վարդանյան 

 ք. Գորիս

 

Երազ

Լիներ այսպես. մեր կալերը

Ջրած, սրբած ես տեսնեի,

Կալի ունքին ցորնի խրձեր,

Քարած կամեր, մի զույգ եզներ:

Եվ կալ կալսող իմ մայրիկին ես տեսնեի:

Տաք խրձերի գոտին հանած

Ու հաշանից կալը ուռած,

Լույս եզները կամին լծած,

Այն մղեղոտ աղջնակին՝

Վարդանկար շորը հագին,

Կալ անելիս ես տեսնեի:

Ես տեսնեի հարդը ցորնից զատելիս,

Սրբահատը մղեղիցը

Հետկեսօրյա քամու թեւին բաժանելիս,

Հարդը մարագ մղանելիս,

Եվ սրբացած ոսկեհատը

Կալկենտրոնին հավաքելիս:

Կամ ու լծկան բաժան արած,

Կալը եռնած, կալվորը հոգնած

Օրվա բերքը ամբարելիս ես տեսնեի:

Իջներ խաղաղ մի երեկո՝

Այն օրերի նման անցած,

Թեկուզ աղքատ սեղանի շուրջ՝

Սուրբ հայրիկիս շվաքի տակ,

Բոլորեինք գերդաստանով՝

Հոգով, սրտով՝

Վաղվա օրվա լույսին-հույսին

Սպասելով:

Լիներ այսպես:

 

 Սուրեն  Վարդանյան  

ք. Գորիս

 

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53