Էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

02.09.2018 22:20
1181

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է գազի և Էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում,  պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք  նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից գազի և էլէկտրէներգիայի սակագների նվազեցում, վարչապետը հիշեցրեց, որ այդ առումով սոցիալական որոշակի խմբերի համար գազի և էլեկտաէներգիայի սակագնի իջեցում արդեն իսկ եղել է. բացի այդ, աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսւմնասիրելու աշխատանքներով:

Վարչապետը նշեց, որ էներգետիկ համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիիք ունեն:

«Երկու օր առաջ  ինձ զեկուցեցին, որ հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Այսինքն՝ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա , բայց մարդիկ աշխատում են և ստանում աշխատավարձ, որը էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 միլիարդ դրամի  ճնշում է: Արդյոք մենք պատրաստվում ենք  այդ 500 աշխատողներին գրչի մի հարվածով աշխատանքից ազատել: Իհարկե, ոչ: Դա էլ իր հերթին սոցիալական խնդիրներ կառաջացնի, և մենք պետք է աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխենք, որ մի խնդիրը լուծելիս ուրիշ խնդիր չառաջացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ գազի և էլէկտրաէնէրգիայի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդյունավետ: «Մենք պետք է ունենանք գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, սակագին, որը ձևավորվել է շուկայական արդյունավետ տրամաբանության շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40