Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրի 0.8 հա հողամասը

08.10.2025 12:03
461

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 18-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Մասնավորապես՝ Դատախազությունը հայցել էր անվավեր ճանաչել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Ալվանք բնակավայրի ղեկավարի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 19-Ա որոշումը, Ալվանք բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 9-ին կնքված՝ համայնքային հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2017 թվականի մարտի 21-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.8 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդների ձևական լինելու փաստը հաստատվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:

Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հինգ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40