«ԵՄ առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա»․ ՀՀ ԱԽ քարտուղար

12.10.2024 23:05
784

Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Factor․TV-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են Բաքվի պահանջը՝ հեռացնել այդ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից:

«Նախ Եվրամիության դիտորդներն իրենց առաքելությունը պատշաճ են կատարում: Ամենակարևոր գործողություններից մեկը, որ կատարում է դիտորդական առաքելությունը, տարածաշրջանում թափանցիկության ապահովումն է: Առաքելության աշխատանքը մենք շատ բարձր ենք գնահատում և համոզված ենք, որ այն կայունության դերակատարություն ունի տարածաշրջանում: Եվ պետք է շարունակի կատարել այդ կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա», - ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն օրինակ է բերել այս տարվա ապրիլը, երբ Փաշինյան-Ֆոն դեր Լայեն- Բլինքեն Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը հայտարարում էր, թե Հայաստանը զորքեր է տեղաշարժում սահմանին, իսկ Եվրամիության առաքելությունը հերքել էր այդ տեղեկությունը:

Օրերս Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ դժգոհել էր, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարին՝ երկու տարով։

Մինչ Ադրբեջանը բողոքում է, Հայաստանի իշխանությունը ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40