ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

27.10.2022 14:33
1041

Եվրամիության դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով  ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵՄ պաշտպանության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը «Թվիթեր»-իր միկրոբոլոգում:

«Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու: Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ ձևավորելու վստահություն և աջակցելու սահմանային հարցերով հանձնաժողովներին»,-հայտնել են ծառայությունից:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի  6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն  Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները սկսում է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40