Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր կամ ID քարտ․ ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը

06.11.2026 12:30
130

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով: Այս մասին իրազեկում են ՆԳՆ-ից: «Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում և ամրագրել այցելության օրն ու ժամը։ Ինչպե՞ս նախագրանցվել առցանց և ստանալ նոր փաստաթուղթը։ Ներկայացնում ենք քայլ առ քայլ։

Քայլ 1․ Մուտք ենք գործում www.haypass.am կայքը և գլխավոր էջի վերին հատվածում սեղմում «Դիմել» կոճակը։ Համակարգը մեզ ուղղորդում է նախագրանցման էլեկտրոնային հարթակ։

Քայլ 2․ «Քաղաքացիներ» բաժնում ընտրում ենք անհրաժեշտ փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ համակցված դիմում՝ երկու փաստաթուղթը միասին ստանալու համար։ Այնուհետև ընտրում ենք համապատասխան ծառայությունը և սեղմում «Լրացնել դիմումը» կոճակը։ Ծանոթանում ենք ներկայացված քայլերին և օգտագործման ընդհանուր դրույթներին, ընդունում դրանք ու շարունակում։

Քայլ 3․ Անցնում ենք նույնականացումը և լրացնում տվյալները։ Ընտրված ծառայության համար հասանելի տարբերակներից ընտրում ենք նույնականացման եղանակը՝ «Ես եմ» հարթակի միջոցով կամ, եթե տվյալ ծառայությունը թույլ է տալիս, շարունակում առանց խիստ նույնականացման։ Հետևելով համակարգի ցուցումներին՝ լրացնում կամ ստուգում ենք անձնական և կոնտակտային տվյալները, անհրաժեշտության դեպքում կցում պահանջվող փաստաթղթերը։ Առանց խիստ նույնականացման դիմելու դեպքում ներկայացված տվյալները համադրվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։

Քայլ 4․ Ընտրում ենք համակարգում հասանելի սպասարկման տեսակը և մեզ առավել հարմար «ՀայՓասի» սպասարկման կենտրոնը։ Անկախ հաշվառման վայրից՝ կարող ենք ընտրել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։

Քայլ 5․ Ամրագրում ենք այցելության օրն ու ժամը։ Համակարգում առաջարկվող ազատ օրերից և ժամերից ընտրում ենք մեզ հարմարը, ապա ևս մեկ անգամ ստուգում նախագրանցման տվյալների ճշտությունը։ Վերջին քայլով՝ հետևելով համակարգի ցուցումներին՝ կատարում ենք վճարումը և պահպանում վճարման անդորրագիրը։Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով անմիջապես կստանաք այցելության հաստատման վերաբերյալ տեղեկություններն ու համապատասխան QR կոդերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման կենտրոն։ Ամրագրված օրն ու ժամին QR կոդերով ներկայանում եք ընտրված սպասարկման կենտրոն, որտեղ 3–5 րոպեի ընթացքում կստուգվեն ձեր փաստաթղթերն ու տվյալները, տեղում կլուսանկարահանվեք, կվերցվեն մատնահետքերի և ստորագրության նմուշներ։ Դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք նոր սերնդի կենսաչափական փաստաթուղթը։ Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու գործընթացն այսպիսով դառնում է առավել պարզ, արագ և հարմարավետ՝ հնարավորություն տալով «0 թուղթ» սկզբունքով նախապես պլանավորել այցելությունը, խնայել ժամանակը և խուսափել ավելորդ թղթաբանությունից»,- հայտնում են ՆԳՆ-ից:

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

06.11.2026 12:56

2027 թ.-ի հունվարի 1-ից սեփականատերը կտեսնի, թե ով է հաշվառված իր բնակարանում. 7 կանոն հաշվառման նոր կարգի նախագծում

06.11.2026 12:37

Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր կամ ID քարտ․ ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը

06.11.2026 12:30

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

06.11.2026 12:24

Կապանում ձախողվել է ընդդեմ Գևորգ Փարսյանի խամաճիկային–գրպանային նախընտրական թիմ հորինելու օպերացիան

06.11.2026 11:55

Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

06.11.2026 10:37

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան

06.11.2026 10:33

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37