«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան

06.11.2026 10:33
110

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի նախկին ԱԳ նախարար Ալի Վելայեթին երեկ բավական ուշագրավ հոդված էր հրապարակել, որտեղ շատ ուշագրավ դիտարկումներ կային: Նշեմ, որ Վելայեթին բնավ պատահական մարդ չէ, ավելին, Իրանի որոշումների կայացման համակարգում առանցքային դիրք զբաղեցնող և երկրի ռազմավարական մոտեցումները ներկայացնող ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Հետևաբար նրա հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Իրանում, այսպես կոչված, «նախկիններ» չկան, և նման գործիչների խոսքը հաճախ արտահայտում է պետական մտածողության առանցքային դիրքորոշումները։

Վելայեթին հստակ հայտարարել է, որ ԹՐԻՓ-ը Իրանի համար կարմիր գիծ է, և եթե փորձեն այն հատել, «կկոտրեն այդ ոտքերը»։ Թեհրանը ԹՐԻՓ-ը դիտարկում է որպես իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ամերիկյան երկարաժամկետ ներկայության հաստատման և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության սպառնալիք։

Այստեղ նկատելի է նաև Ռուսաստանի և Իրանի շահերի համընկնումը։ Երկու երկրներն էլ շահագրգռված են Հարավային Կովկասում իրենց ազդեցության պահպանմամբ և տարածաշրջանում արևմտյան ներկայության սահմանափակմամբ։ Վելայեթին հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի՝ ուկրաինական պատերազմով զբաղված լինելը չի նշանակում, թե Մոսկվան հրաժարվել է տարածաշրջանում իր շահերից։

Ի դեպ, այստեղ «բանալի բառը» Թուրքմենչայի պայմանագրի մասին հիշատակումն է։ Դա խոսում է այն մասին, որ Արաքսից անդին ընկած տարածքը Իրանը շարունակում է դիտարկել իր պատմական աշխարհաքաղաքական պատկերացումների շրջանակում, իսկ այդ տարածքում ռուսական ազդեցության գործոնը չի կարելի անտեսել։ Ըստ Վելայեթիի՝ մինչև Դաղստան (Դերբենդ) ընկած հատվածում առաջացած վակուումը կլրացնեն իրենք։ Սա արդեն Իրանի տարածաշրջանային հավակնությունների բավական հստակ ուղերձ է։

Հայաստանի իշխանությունը, ԹՐԻՓ-ը ներկայացնելով հիմնականում տնտեսական հնարավորությունների շրջանակում, կարծես անտեսում է այս աշխարհաքաղաքական հակադրությունը։ Արդյունքում Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում, իսկ դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է հենց Հայաստանը»։

 

Կապանում ձախողվել է ընդդեմ Գևորգ Փարսյանի խամաճիկային–գրպանային նախընտրական թիմ հորինելու օպերացիան

06.11.2026 11:55

Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

06.11.2026 10:37

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան

06.11.2026 10:33

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59