Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

06.11.2026 10:37
102

Արդեն 29 տարի է, ինչ հավերժության ճամփան բռնեց հասարակական-քաղաքական, պետական և ռազմական գործիչ, Նժդեհյան գաղափարների կրող, մեր ազգի լավագույն զավակներից Աշոտ Ցոլակի Նավասարդյանը։

Ծնվել է Երևանում 1950 թ․ մարտի 28-ին:

1968 թվականից անդամակցել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային հաշվարկով դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։

1987 թվականին՝ ազատվելուց հետո՝ շարունակել է քաղաքական գործունեությունը, արդարացվել է միայն 1990 թվականի օգոստոսին՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Լինելով ազգային գաղափարներ կրող՝ Ա․ նավասարդյանը երբեք հետ չի կանգնել իր հայացքներից։

Արցախյան շարժումն ստիպեց, որ Ա. Նավասարդյանն ԱԻՄ խորհրդի անդամների հետ հիմնադրեր ու ղեկավարեր «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի և այլն։

Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, եղել նրա առաջին ղեկավարը մինչեւ մահ։

Ազգային գործիչը հուղարկավորված է Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու համար, այսօր՝ 2026թ․ նոյեմբերի 3-ին, Եռաբլուրում էին կուսակցական ու զինակից, մանկության, պատանեկության ընկերները, ընտանիքի անդամներ, բարեկամներ, նրա գաղափարների կրողներ։ Ծաղիկներ խոնարհվեցին նրա շիրմաքարին, եղավ խնկարկում։ Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 3-ին Ա․ Նավասարդյանի շիրմին են այցելում նաև նրա անունը կրող՝ Երևանի թիվ 196 հիմնական դպրեցի անձնակազմը։ Կրթօջախի տնօրենն է Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։  Խոսելով հոր մասին՝ Ա․ Նավասարդյանն ասաց․ «Աշոտ Նավասարդյանը ոչ միայն «Անկախության բանակ»-ի հիմնադիրն էր, ԱԺ պատգամավոր ու Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, այլ սովետական տարիների ընթացքում մշտապես պայքարել է հանուն անկախության, հանուն պետականության, ազգային արժեքների պահպանության։  Ամբողջ կյանքը նվիրել է իր երազանքի պետության կայացմանը։ Նրա համար չափազանց կարևոր էր նաև պետության՝ պետական մտածողության քաղաքացու ձևավորումը, որն էլ կնպաստի պետության կայացմանը։ Այս պահին այդ խնդիրը լուծված համարել չի կարելի։ Իսկ մեր խնդիրն է աշխատել մատաղ սերնդի հետ՝ ազգային կրթություն ու դաստիարակություն տալ»։ Նշեց նաև՝ և՛ իր, և՛ գործընկերների ղեկավարած դպրոցներում տրվում է այդ կրթությունն ու դաստիարակությունը։ Սակայն կարևորեց նաև ընտանիքի դերը։ Հայրը միշտ ասել է՝ ազգային պետականության քաղաքացին կձևավորվի սերնդափոխության միջոցով։

Օրվա ընթացքում եղավ նաև այցելություն Աշոտ նավասարդյանի տուն-թանգարան։ Ներկա էին նրա հարազատ-բարեկամները, ուսանողներ, կուսակից ու զինակից ընկերներ։ Ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Ա․ Նավասարդյանի կյանքի ուղու մասին, փաստաթղթեր, ինչպես նաև մամուլի հրապարակումներ՝ հարցազրույցներ, հոդվածներ, այլ նյութեր։ Ներկա էր նաև կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ով դիմեց ներկաներին, հատկապես ուսանողներին՝ կարևորելով ամուսնու, նրա զինակիցների դերը հայոց նորօրյա պատմության մեջ։ Նման հանդիպումների, այլ արարողությունների ժամանակ՝ կապված ամուսնու հետ, տիկին Հասմիկը նշում է՝ երկար է սպասել ամուսնու վերադարձին աքսորից, բանտից, բայց սպասել է սիրով ու հույսով․ Աշոտը հանուն հայության է նվիրել կյանքը։

 

Զոհրաբ Ըռքոյան



 

Կապանում ձախողվել է ընդդեմ Գևորգ Փարսյանի խամաճիկային–գրպանային նախընտրական թիմ հորինելու օպերացիան

06.11.2026 11:55

Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

06.11.2026 10:37

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան

06.11.2026 10:33

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59