Մինչեւ ե՞րբ է Վահեի անձնական գործիք Վազգեն Հարությունյանը վարկաբեկելու մարզի դատախազի պաշտոնը

22.05.2018 10:10
2331

Սյունիքի մարզպետի աթոռը 2016թ. հոկտեմբերի 6-ից զբաղեցրած Վահե Հակոբյանը քանիցս հայտարարել է, թե ինքն է Սյունիքում քրեական գործեր հարուցում, ինքն է քրեական գործեր կարճում, ինքն է քրեական գործերի նախաքննության ժամկետներ երկարաձգում…

Այդ մասին քանիցս ասվել ու գրվել է: 

Այդ մասին տեղյակ ենք դարձրել նաեւ մարզի դատախազին:

Եվ ոչ մի արձագանք Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից, ոչ մի արձագանք Սյունիքի մարզի դատախազությունից:

Ստեղծված իրավիճակում զարմանալին, սակայն, Վահե Հակոբյանի ցինիզմն ու լկտիությունը չէ:

Զարմանալին նույնիսկ այն չէ, որ դրանից վատ չի զգացել ինքը՝ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, որ նա դրանից հետո հրաժարականի դիմում չի գրել ու մարզից հեռացել:

Զարմանալին այն է, որ այդ ամենին ուշադրություն չի դարձրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մի՞թե հանրապետության գլխավոր դատախազին նույնպես արգելված է եղել մտնել Վահեի տիրույթ:

Մի՞թե Սյունիքի մարզի դատախազության որոշ գործառույթներ նույնպես Երեւանից պատվիրակվել է Վահե ավազակապետին:

Հիմա Հայաստանում նոր ժամանակներ են. համենայնդեպս այդպես է հռչակվել:

Վազգեն Հարությունյանը չի՞ ուզում գոնե ուշացումով եւ հրապարակավ ներողություն խնդրել Սյունիքի բնակչությունից՝ պետական համակարգի կարեւորագույն կառույցի սյունիքյան օղակը Վահեի ոտքերի տակ փռելու համար:

Չի՞ ուզում Վազգեն Հարությունյանը հրաժարական տալ ու հեռանալ Սյունիքից՝ մարզում իրավական մղձավանջ ձեւավորելու գործում Վահե Հակոբյանին (իր գործունեությամբ եւ անգործությամբ) նպաստելու, հազարավոր սյունեցիների մեջ պետության եւ արդարության հանդեպ հավատը կորցնելու համար:

Հապա փորձենք հետադարձ հայացք ձգել մեկուկես տարվա սյունիքյան անցուդարձին. մարզում կատարվեց այն ամենը, ինչ նույնիսկ հեքիաթներում, կինոֆիլմերում, մարդկային անուրջներում եւ պատկերացումներում աներեւակայելի է: Բայց մեկ անգամ, գոնե մեկ անգամ եւ գոնե մեկ հարցում մարզի դատախազը դիրքորոշում չհայտնեց, գոնե ձեւական չդատապարտեց որեւէ արտառոցություն: Ընդհակառակը՝ իր լռությամբ, իր անդեմությամբ, իր գործիք լինելով նպաստեց, որ չարափառ մարզպետը մեկ օր անգամ դադար չառնի իր լկտիությունների ու ապօրինությունների մեջ:

Բարոյականության եւ օրինապահության Ռուբիկոնը վաղուց անցած դատախազն այս օրերին նույնիսկ չի հրաժարվում ինքնիրավչությունից: Եվ ոստիկանություն է ուղարկում մի դիմում, որի մեջ բարձրացված հարցը դեռեւս ութ տարի առաջ հայոց օրենսդիրներն ապաքրեականացրել են եւ տեղափոխել քաղաքացիական իրավահարաբերությունների ոլորտ: Բայց քանի որ խնդիրն առնչվում է «Սյունյաց երկրին», ապա նա շրջանցում է օրենքը եւ դիմումն ուղարկում ոստիկանություն՝ խմբագրությանը դաս տալու համար, որ նորից ու այլեւս մարզի դատախազի անունը չարծարծվի թերթի ու կայքի էջերում:

Մի բան կարող ենք արձանագրել՝ Վազգեն Հարությունյանը վաղուց զրկվել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից:

Նա զրկվել է նույնիսկ Սյունյաց սրբազան հողի վրա ոտք դնելու բարոյական իրավունքից…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24