Հայաստանն ու Արցախն անհրաժեշտության դեպքում կպատասխանեն, թող որևէ մեկը չկասկածի. ԱԳՆ

20.03.2019 14:27
1135

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններին։

Անհրաժեշտության դեպքում Արցախն ու Հայաստանն ունեն պաշտպանվելու և հակահարված հասցնելու վճռականություն ու կարողություն: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները։

«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն ու կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, քանի որ կազմակերպությանն այդ մասին չեն ծանուցել։ Դա դեմ է միջազգային պարտավորվածություններին ու որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է և համապատասխան բացատրություն պահանջել Ադրբեջանից»,- ասաց Նաղդալյանը:

Մարտի 11–ին Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսել, որին մասնակցել են մոտ 10 հազար զինծառայող ու մեծաքանակ տեխնիկա։


armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34