Իրանն այսօրվանից կկարողանա զենք վաճառել և գնել այլ երկրներից. ТАСС

18.10.2020 09:24
2782

Իրանում զենքի մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից արտահանման  էմբարգոյի ժամկետը լրացել է: Այս մասին գրում է ТАСС-ը՝ նշելով, որ այսօր լրացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելու ուղիղ 5 տարին, որը ուղղված էր իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելուն և որի օգտին ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Նախկինում «ռազմական տանկերի, զրահատանկային մարտական մեքենաների, խոշոր տրամաչափի հրետանային համակարգերի, մարտական ինքնաթիռների, մարտական ուղղաթիռների, ռազմանավերի, հրթիռների կամ հրթիռային համակարգերի օգտագործումը, դրանց ուղղակի կամ անուղղակի մատակարարումը, վաճառքը կամ փոխանցումը Իրանում կամ Իրանին» հնարավոր էր իրականացնել միայն յուրաքանչյուր դեպքի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից թույլտվություն ունենալու դեպքում:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն նշել էր, որ Իրանն իր արտադրության շնորհիվ ապահովում է երկրի համար անհրաժեշտ սպառազինության 90 տոկոսը և կախում չունի արտերկրից:

Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կիրակի լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40