Պուտինը հրամայել է ՌԴ բանակի զսպման ուժերը բերել ծառայության հատուկ ռեժիմի

27.02.2022 19:23
1538

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արեւմուտքի ագրեսիվ արտահայտությունների, հանձնարարել է զսպման ուժերը ռուսական բանակում ծառայության հատուկ ռեժիմի բերել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաև ագրեսիվ արտահայտություններ մեր երկրի հասցեին, ուստի հրամայում եմ պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին [ՌԴ ԶՈՒ] ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի», - ասել է պետության ղեկավարը կիրակի Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:

Դիմելով պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արեւմտյան երկրները նաեւ տնտեսական ոլորտում Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություններ են ձեռնարկում: «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն»,- հավելել է նա:

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

09.10.2026 21:44