ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին, բայց ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են․ Լավրով

23.10.2023 21:28
773

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։

«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, որի աշխատանքներին, նրանց համաձայնությամբ, պետք է մասնակցեր նաև ռուսական կողմը՝ որպես խորհրդատու։

Ցավոք, բավականին երկար ժամանակ այդ հանձնաժողովը նիստեր չի արել, սակայն անցյալ տարվա ընթացքում առաջին հերթին ԵՄ-ի, ապա նաև ԱՄՆ-ի  կողմից փորձեր եղել են՝ ներգրավվելու դելիմիտացիայի գործընթացում։

Մենք դեմ չենք շփումներին, որոնք Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իրենց համար օգտակար են համարում, բայց բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատման հարցի շուրջ համաձայնության գալու ամենաանհրաժեշտ նախապայմանը՝ քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակներից են մնացել, միայն Ռուսաստանի մոտ են։

Մեր գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում դա (ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներգրավումը-խմբ)․ մեծ պրոբլեմ դարձնել, թող իրենց երջանկությունը փորձեն գտնել նաև Բրյուսելում, եթե դրա ցանկությունն ունեն։ Բոլոր դեպքերում, մենք միշտ պատրաստ ենք իրականում օգնելու, որպեսզի դելիմիտացիայի գործընթացը գործնական փուլ մտնի»,- այս առնչությամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40