«Բանտարկության» ընթացքում ես մոտ 20-22 նոր գործ եմ գրել․ Ռոբերտ Ամիրխանյան

28.02.2022 10:22
12475

 82-ամյա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կյանքի փորձից ելնելով է ասում՝ ցանկացած խնդիր պետք է հաղթահարել՝ արարելով․ կյանքը շարունակվում է։ Կյանքն առանց երաժշտարվեստի չի պատկերացնում, բայց եթե ոչ մի ուրիշ բան չունենար անելու, կշարունակեր մարդուն սիրել, եւ դա կլիներ ամենամեծագույն առաքելությունը իր կյանքում: Ինքն  այսպես է մեկնաբանում․ «Մարդ արարածին սիրել եւ փորձել օգնած լինել իր դժվարությունների մեջ. ահա իմ ապրելու համոզումը: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտարվեստի: Աստված ինձ շնորհներ է տվել, որոնցից մեկը նկարչությունն է, որով զբաղվում էի, գրականությունը, որ շատ սիրում էի, գրում էի բանաստեղծություններ, արձակ գործեր»։

Իր կյանքն առանց երաժշտարվեստի չպատկերացնող կոմպոզիտորը անընդհատ նոր ստեղծագործություններ է գրում: Կատակում է՝ «կորոնային շնորհակալ եմ, «բանտարկության» արդյունքում ես մոտ 20-22 նոր գործ եմ գրել եւ ձայնագրել»: Շեշտում ՝ կորոնավիրուսի սահմանափակումները որոշակիորեն դժվարացնում են համերգներ կազմակերպելու ծրագրերը։ Ասում է՝ շատ դժվար է նվագախումբ եւ երգիչներ գտնելը։ Այդուհանդերձ, մաեստրոն հիմա շատ մեծ ծրագրի վրա է աշխատում։

«Հենց հիմա օպերային երգիչների հետ պատրաստում եմ մի ծավալուն ծրագիր: Առաջարկել եմ համերգ կազմակերպել, որին կհրավիրվեն  օտարերկրյա դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ»,-ասաց Ամիրխանյանը՝ ընդգծելով՝ դիվանագետներին հրավիրելու նպատակն է՝ աշխարհի տարբեր լեզուներով մեր մշակույթը նրանց լսելի դարձնելն ու ապացուցելը, որ Հայաստանը տարածաշրջանում ունի իր ինքնությունը եւ ուրույն մշակույթը։

«Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան ներկայացնող դիվանագետները պիտի գան լսեն եւ հասկանան, որ Հայաստանը ունի ինքնաարտահայտման այսպիսի ձեւեր: Համերգների շարքը կոչել եմ «Հայաստանը որպես աշխարհի մշակույթի կենտրոն»: Մի քիչ ամբիցիոզ է, բայց հնարավոր է: Ես աշխարհի տարբեր լեզուներով գրված ստեղծագործություններ ունեմ՝ ֆունդամենտալ պոեզիայի, անցած դարերի բանաստեղծների գործերի հիման վրա՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, լատիներեն, իտալերեն, չեխերեն, ճապոներեն եւ այլն: Միգուցե, հունիսին մեզ հաջողվի իրագործել այն»,-ասաց Ամիրխանյանը։

Այս ծրագիրը ներկայացվել է նաեւ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին։ «Վերջերս մենք հանդիպում ունեցանք նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ՝ իմանալու համար, թե ինչպես ենք մենք ապրում: Մարդիկ խոսեցին իրենց հոգեվիճակից, ոչ մի քաղաքական «աստառ» տակը չդրվեց, որովհետեւ՝ մենք ի՞նչ գործ ունենք հասկանանք, թե քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում: Մեզ հարկավոր է շարունակել մեր անելիքները: Ես այդտեղ ներկայացրեցի այս ծրագիրը, ինչը շատ մեծ ոգեւորության եւ քաջալերանքի արժանացավ: Ներկաները գտան, որ դա պետք  է իրագործել, եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա»,-նշեց նա:

Հետպատերազմյան Հայաստանում Ամիրխանյանի ստեղծագործությունների թեմատիկան ինչ-որ իմաստով փոխվել է: Պատերազմի թեման չէր կարող իրեն չհուզել:

Ասում է՝ ստեղծագործությունը այն է , ինչ ծնվում է մեր ներքին պատկերացումների, զգացումների արդյունքում, ստեղծագործությունները կառուցված են հոգեւոր ձգտումների վրա՝ կապված բանաստեղծական աշխարհի, պոեզիայի եւ այլ բաների հետ:

«Ես այդ ընթացքում գրել եմ մի քանի ստեղծագործություններ, որոնցից մեկը կոչել եմ՝ «Զինվորս»: Զոհված զինվորի հիշատակին նվիրված երգ է՝ գրված սահմանամերձ գյուղում ապրող մի բանաստեղծուհու ստեղծագործության հիման վրա»,-ասաց նա:

Մաեստրոն մտավախություններ ունի մշակութային ոլորտում տիրող քաոսի պատճառով: Ադրբեջանցիները Արցախի հայկական ժառանգությունը փորձում են աղճատել, ներկայացնել այն որպես ալբանական: Մաեստրոն շեշտում ՝ նրանք մեր վարկանիշը ոտնատակ անելու համար են այս քայլերին գնում, եւ աշխարհի քաղաքակիրթ բազմությունը միապաղաղությամբ է ընդունում դա:

«Նրանց ագրեսիան բացահայտ կողմնորոշված է հայ ազգի վերջանական բնաջնջման ուղղությամբ, իսկ քաղաքակիրթ աշխարհը այդ անհանգստությունը չի կիսում մեզ հետ: Ստացվում է, որ աշխարհում բոլորը իրենց շահերով են ապրում: Սա ինձ ամենից շատն է անհանգստացնում»,-ցավով արձանագրեց Ռոբերտ Ամիրխանյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40