ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա

22.03.2023 20:02
985

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ինչպես ասվում Է Եվրոստատի նյութերում, Եվրոպական միության (ԵՄ) երկրները՝ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թ. Ադրբեջանից ներմուծել են 15 մլրդ 598 մլն 852 հազար եվրոյի բնական գազ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ. Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներմուծման արժեքային ծավալը կազմել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրո։ Այսպիսով, Ադրբեջանում գազի գնման ծախսերը 2022 թ. աճել են մոտավորապես քառակի։ 2022 թ. Իտալիան Ադրբեջանից գազի գնման վրա ծախսել է 13 մլրդ 253 մլն 515 հազար եվրո (տարվա ընթացքում աճել է շուրջ 3,9 անգամ), Հունաստանը՝ 1 մլրդ 962 մլն 325 հազար եվրո (աճը շուրջ 4,2 անգամ), Բուլղարիան՝ 383 մլն 11 հազար եվրո (աճը տարվա ընթացքում գրեթե 8 անգամ):

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022 թ. Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խորանարդ մետր։ 2023 թ. Ադրբեջանից գազի արտահանումը պլանավորվում է հասցնել ավելի քան 24 մլրդ խորանարդ մետրի, որից առնվազն 12 մլրդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40