ԵՄ-ի շուրթերով մեզ ուլտիմատում է ներկայացվում՝ եթե չանեք էս քայլերը, կլինի Ադրբեջանի հարձակում. քաղաքագետ

29.03.2023 21:00
1423

ԵՄ առաքելության ներկայացուցչի խոսքը, որ եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, դա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը, կարելի է երկու կերպ հասկանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Կարելի է հասկանալ, որ եթե Ադրբեջանը չհարձակվի հայաստանի վրա, ապա դա ԵՄ առաքելության շնորհիվ կլինի, բայց կարելի է նաեւ հասկանալ, որ ԵՄ-ի շնորհիվ Ադրբեջանը կարող է չհարձակվել, եւ դրա համար Հայաստանը որոշակի պայմաններ պետք է կատարի, եւ եթե չկատարի, ապա կարող է լինել հարձակում: Այսինքն ԵՄ-ի շուրթերով մեզ ուլտիմատում է ներկայացվում՝ եթե չանեք էս քայլերը, կլինի Ադրբեջանի հարձակում: Բայց սա կարելի է բացել նաեւ այլ կերպ. եթե մեզնից պահանջվող քայլերը անենք, արդյոք կլինի հարձակում արդեն Իրանի կողմից, եւ արդյոք Ռուսաստանը դա թույլ կտա՝ հաշվի առնելով իր ազգային շահերը:

Այս իշխանության ամենամեծ մեղքն այն էր, որ իրենք նույնիսկ իրենց քայլերով մտան այս առճակատման փուլ եւ սկսեցին այս կողմ-այն կողմ քայլեր անել: Մենք հիմա երկու կողմի համար էլ դարձել ենք անհասկանալի, ոչ հուսալի գործընկեր, իսկ նման գործընկերներին չեն հարգում եւ անում են այն, ինչ հնարավոր է: Այս իշխանությունն իր քաղաքականությամբ մեզ ռեալ պատերազմի առջեւ է կանգնեցրել»,-ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40