«Սյունիքն է լինելու թիրախը»․ Դավիթ Ջամալյան

06.08.2024 15:03
794

«Շատ բարդ է անգամ մեծ ծավալի օպերատիվ տեղեկություն ունենալով՝ կանխատեսել թշնամու հարվածի գլխավոր ուղղությունը, որովհետև թշնամին ամեն ինչ անում է, որ մինչև վերջին պահը հակառակորդը չիմանա իր ծրագրերի մասին, փորձում է մոլորության մեջ գցել։ Իմ կարծիքով Սյունիքն է լինելու թիրախը»,- «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մատնանշելով, թե ինչո՞ւ է հենց Սյունիքը լինելու թիրախ․ «Ուղղակի 3-րդ բանակային կորպուսի հատվածում թշնամին ապահովագրել է իրեն։ Կուռ պաշտպանական համակարգը հիմա քանդվել է, իհարկե, մեկ տեղամասում՝ առանձին վերցրած, բայց, երբ որ ընդհանուր տեղամասի մեջ ճաք կա, արդեն շատ ու շատ ավելի բարդ է լինելու 3-րդ զորամիավորմանը նախաձեռնություն հանդես բերել։ Նախկինում, երբ Արցախը հայապատկան էր, 3-րդ բանակային կորպուսը լուրջ խնդիր ստեղծելու ֆունկցիան ուներ՝ ի թիվս այլոց։ Հիմա սկզբունքորեն այդ հարվածը հասցնելը էլի հնարավոր է, բայց շատ ավելի բարդ է, ավելի մեծ ռիսկերով է ուղեկցվելու, կորուստների հավանականությունը շատ ավելի մեծ է լինելու։ Մենք ունեինք տարիներով հստակ ձևավորված պաշտպանական գիծ, հիմա այդ ամբողջը քանդվեց և 3-րդ զորամիավորման համար դժվար է լինելու նախաձեռնություն հանդես բերել։ Դա նշանակում է, որ թշնամին, շատ հանգիստ լինելով, որ ինքը այստեղից խնդիր չի ունենա, իր ուժերը կկենտրոնացնի այնտեղ, որտեղից հիմնական հարվածը կարելի է հասցնել»,- ասել է փորձագետը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40