Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

05.07.2018 10:28
1397

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի հարավ, այսօր Հայաստանի ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Սյունիքի մարզի քաղաքներում:

Հայաստանի Սահմանադրության օրը վարչապետը Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում էլ դահլիճային ձևաչափով հանդես կգա ելույթներով, կպատասխանի տեղացիների հարցերին:

Նիկոլ Փաշինյանն արդեն Սիսիանում է, ժամանեց ուղղաթիռով:

Որպես վարչապետ՝ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնելու Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, ինչպես նաև դեռ նախորդ իշխանությունների օրոք հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Անցյալ տարի գոտու բացմանը այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե սա հնարավորություն է, որպեսզի իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսեն և արտահանում կատարեն դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ:

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ երկու շաբաթ է բողոքի ցույցեր են` ընդդեմ հանքի շահագործման: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40