Իրանի նորընտիր նախագահը շնորհավորել է Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ

15.07.2021 16:34
1915

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը` հղում կատարելով Բաքվում Իրանի դեսպանատանը։

Էբրահիմ Ռայիսին նախագահ ընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորական ուղերձին ի պատասխան, իր հերթին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության», դրանք Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ վերադարձի և ընդհանուր սահմանի վերականգման կապակցությամբ:

Իրանի նորընտիր նախագահը հույս է հատնել, որ նոր պայմաններում երկկողմ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը:

Ռայիսին Իրան-Ադրբեջան կապերը «եղբայրական ու բարեկամական» է  բնութագրել։ Նա ընդգծել է, որ դրանք ունեն ընդհանուր պատմական և մշակութային հենք:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34