ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը

02.10.2020 16:38
1377

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետեւանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ հավելելով, որ այդ միջոցներով բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն, տրամադրվելու բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ անհետաձգելի պարագաներ:

Լենարչիչը հրապարակել է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տվյալները և իր հայտարարությունը՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:

 Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։

«Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կյանքի պաշտպանությունը։ ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ "Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում։ ԵՄ-ի ամբողջ մարդասիրական ֆինանսավորումն իրականացվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ ուղարկվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ ՀԿ-ների միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40