Թեհրանում հայտարարել են, որ Իրանն անօդաչու թռչող սարքերի ճշգրտությամբ աշխարհում առաջին տեղում է

26.12.2022 12:31
801

Իրանական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում մարտական առաջադրանքների կատարման ճշգրտությամբ և որակով:

Armenia Today-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին։

«Մեր անօդաչուների համակարգերն աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա են իրենց ճշգրտության, ծառայության ժամկետի և մարտական խնդիրների կատարման տեսանկյունից, – նրա խոսքը փոխանցում է Tasnim գործակալությունը:

– Դրանք կարող են օգտագործվել նաև մարտական գործողությունների ժամանակ»: Իսլամական Հանրապետության զինված ուժերը կարողացել են զարգացնել ԱԹՍ-ի հզորությունը՝ հենվելով միայն երկրի ներսում առկա ռեսուրսների վրա և սեփական փորձի ներգրավմամբ», – ասել է նա։

Բաղերին նաև ընդգծել է, որ Արևմուտքի երկրների պնդումները, թե իբր Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում, «հոգեբանական պատերազմի մաս են կազմում»:

«Թեև նման հայտարարությունների մեծ մասը սուտ է, դրանք միևնույն ժամանակ ցույց են տալիս այն բարձր դիրքը, որը զբաղեցնում է Իսլամական Հանրապետությունը աշխարհում անօդաչու թռչող սարքերի մշակման ոլորտում», – նշել է գլխավոր շտաբի ղեկավարը:

Դեկտեմբերի 22-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «անպարկեշտ հայտարարությունները» Իսլամական Հանրապետության վերաբերյալ, որոնք նա արել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ, և ընդգծել է, որ Իրանը «ոչ մի ռազմական տեխնիկա չի մատակարարել կողմերից որևէ մեկին՝ Ուկրաինայի հակամարտության մեջ օգտագործելու համար»։

Օգոստոսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում իր անօդաչու սարքերը։ Հետագայում նման հայտարարություններ հնչեցին նաև ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից։ 

https://artsakhpress.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34