ԵՄ-ն դարձավ փաշինյանական իշխանության աջակից և հարմարավետ տեղավորվեց Փաշինյանի գիրկը

17.12.2025 14:50
414

Արցախի վերջնական կորստից և հայաթափումից հետո Փաշինյանի իշխանությունը այլևս որոշում չպետք է կայացներ, ավելին անգամ չպետք է բանակցեր Հայաստանի անունից։ Բայց ցավոք հասանք նրան, որ ոչ միայն Փաշինյանի իշխանությունը մնաց իր տեղում, այլ նաև բանակցողի դերում։ Ինչի հետևանքով էլ սահմազատման և սահմանագծման հանձնաժողովի որոշման համաձայն Փաշինյանի իշխանությունը Տավուշի մարզում Հայաստանի անունից զիջումների գնաց։

2024-2025-ը Հայաստանի համար ճակատագրական եղան։ Թե՛ քաղաքական առումով, թե՛ տարածքային, դիվանագիտական, դատական, տնտեսական առումներով։ 

Արցախի կորստից հետո, ներքաղաքական կյանքը Հայաստանում մղձավանջի վերածվեց։ Այն, որ պատերազմից հետո Փաշինյանը ազդարարեց խաղաղության մասին իր մոտեցումները, նշանակալի դարձավ, և «պատմական» ըստ փաշինյանական ռեժիմի։

Փաշինյանը և նրա արտգործնախարարը Ադրբեջանի հետ նախաստորագրեցին «խաղաղության համաձայնագիր»։ Ինչի մասին էր այդ փաստաթուղթը, որը վերահաստատեցին Հայաստանից զիջումներ, իսկ Ադրբեջանի համար նպաստավոր պայմաններ։ Հայաստանը դուրս մնաց, որպես բանակցողի, իսկ Հայաստանի փոխարեն այլևս որոշումները դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, հակառակորդի համար որպես «նպաստավոր» պայմաններ։ 

«Խաղաղության» պայմանագիրը օդից կախված հաստատեց Արցախի կորստի պաշտոնական ընդունումը։ Իսկ Արցախի  ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի դատավարությունները շարունակվեց, առանց Հայաստանի կոնկրետ պահանջների, մարդու իրավունքների պաշտպանության, աջակցության, իսկ Բաքվում պահվող Արցախի քաղաքական առաջնորդներին, մյուս գերիներին անտեսելու, Արցախի հարցը փակելու գործընթացը, որն էլ դարձավ Հայաստանի իշխանության դիվանագիտական մեխը՝ կասկածի տակ դնելով Հայաստանի, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ինքնիշխան տարածքների վերադարձ։ 

Փաշինյանի հովանավոր ԵՄ-ն, այլևս ապացուցել է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում` բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ, հալածանքներ, ապօրինաբար բանտերում պահվող հասարակական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերած ուժայիններ, վիրավորումներ ստացած քաղաքացիների իրավունքները անտեսող, և այսպես շարունակ, այն ինչ կատարվում է Հայաստանում ուղիղ ժողովրդավարության հսկողության և ուշադրության առանցքում է։

Հայաստանը պնդում է, որ ժողովրդավարական երկիր է, իսկ ԵՄ-ն հաստատում է և շարունակաբար գնահատականներ տալիս, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, օրինակ ուժայինների կողմից ակցիաների ժամանակ բռնությունները, քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը, ամբողջապես իրավաչափ է։ Այսինքն՝ Եվրոպան ոչ միայն կոնկրետ աջակիցն է Փաշինյանի իշխանության, այլ ատամներով պահում է, դեմ լինելով եվրոպական ժողովրդավարությանն ու արժեքներին։ 

Դատական համակարգը դարձել է օրվա իշխանության կողմից միջամտելու, քաղաքական հետապնդման «չագուչ» գործիք։
Ապօրինաբար կալանավորված է հայ բարերար, կալանավորված են հոգևորականներ, ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ, ապօրինի գործեր են հարուցված անգամ սովորական քաղաքացիների վրա, բայց օրինակ մարդուն օրը ցերեկով խոշտանգող անձը ազատության մեջ է, անգամ սպանության դեպքերով կան մարդասպաններ, որ ճանաչվել են անմեղսունակ ու ազատ արձակվել։ Իսկ քաղաքական հայացքների համար մարդիկ հայտնվել են բանտերում միայն իրենց քաղաքական հայացքների համար։ Չորրորդ իշխանությանը ճնշելը դարձել է իշխանության կողմից օրինաչափ, և շարունակվում է իշխանության կողմից համակարգված աշխատանքներ տարվել։

Իշխանությանը քննադատող լրագրողները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ազատ խոսքը բանտված է։ 

Եվրամիությունը ժամանակին բարձրաձայնում էր ժողովրդավարական արժեքների մասին, և հետևողական էր երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իսկ 18-ից հետո ԵՄ-ն դարձավ փաշինյանական իշխանության աջակից և հարմարավետ տեղավորվեց Փաշինյանի գիրկը։ 

mediahub.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11