ԵՄ-ն Հայաստանից «կոնկրետ գաղափարներ» է ակնկալում

16.07.2018 17:57
1256

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ «Եվրամիությունը հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ է ակնկալում, թե նրանք ինչ ձեւով եւ ինչ ճանապարհով են ակնկալում ԵՄ աջակցությունը»:

«Իմ՝ որպես ԵՄ դեսպանի պարտականությունն է տեսնել, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողությունների միջոցով աջակցել հայաստանյան բարեփոխումներին: Մենք շատ բաց ենք՝ լսելու ՀՀ կառավարության ակնկալիքները: Ես հանդիպումներ եմ ունեցել նոր կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ, եւ ամեն անգամ մենք պարզ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս կարող ենք օգնել, ի՞նչ եք ակնկալում մեզանից»,- ասել է Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում Եվրամիությունից»:

Դեսպանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի շրջանակում ԵՄ պաշտոնյաների ուղերձները «հզոր էին եւ բարեկամական»՝ նրանք ողջունել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել բարեփոխումների ընթացքին:

«Որոշ նախարարություններից արդեն ստացել ենք ԵՄ աջակցության վերաբերյալ գաղափարներ: Այժմ ցանկանում ենք, որպեսզի պատկերն ավելի ընդգրկուն լինի»,- ասել է դեսպան

Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական:

«Շատ նախարարներ նոր են կառավարության կազմում, նրանք դեռ պետք  է հասկանան՝ ինչն է լավ Հայաստանի համար, եւ մենք հասկանում ենք, որ դա ժամանակ է պահանջում»,- նկատել է դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:

«Գնահատված կարիքները պետք է շատ հստակ լինեն՝ կոնկրետ ծրագրեր, վերջնաժամկետներ: Երբ դրանք սեղանին ունենանք, կկարողանանք քննարկել հետագա անելիքները»,- նշել է ԵՄ դեսպանը: 

mediamax.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40