ԵՄ-ն նավթի էմբարգո է սահմանում Ռուսաստանի դեմ և խստացնում է այլ պատժամիջոցները

04.05.2022 14:28
1046

Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով և նավթային էմբարգո կիրառել՝ գրում է BBC-ն։

«Մենք առաջարկում ենք վեց ամսից հրաժարվել ռուսական նավթից, իսկ նավթամթերքից՝ մինչև այս տարվա վերջ»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության մեջ ամենախոշոր պատժամիջոցները, որի նպատակն է Ռուսաստանը տասնամյակներով հետ մղել և կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենամեծ ռազմական գործողությունների ֆինանսավորումը:

Ըստ Արևմուտքի՝ եվրոպական նավթային էմբարգոն ծայրահեղ միջոց է, որը նախագահ Պուտինին կպարտադրի խաղաղության։ Նավթի և գազի ոլորտը Ռուսաստանին տալիս է բյուջեի եկամուտների մոտ կեսը և արտահանման կեսից ավելին։ Մոսկվան միայն Եվրոպային վաճառում է գազի 70%-ը և նավթի ու նավթամթերքի 60%-ը: Պատերազմի երկուսուկես ամիսների ընթացքում ԵՄ-ն Ռուսաստանին վճարել է ավելի քան 20 միլիարդ եվրո նավթի և ավելի քան 30 միլիարդ եվրո՝ գազի համար։

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ բացի վեցերորդ փաթեթից՝ նախատեսվում են այլ պատժամիջոցներ՝ SWIFT-ից ռուսական խոշորագույն Сбербанк-ի անջատումը, ռուսական երեք հեռուստաալիքների հեռարձակման արգելքը և պատժամիջոցների ցուցակների ընդլայնումը։

Հնարավոր է, որ ԵՄ-ն պահպանի նոր փաթեթի կիրառումը մինչև պատերազմի հաջորդ սրումը, որը որոշ փորձագետներ ակնկալում են մայիսի 9-ին:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40