ԵՄ որոշ երկրներ համաձայն են Մակրոնի հետ այն հարցում, որ հարկավոր է ավելի անկախ լինել ԱՄՆ-ից. Շառլ Միշել

12.04.2023 15:31
1230

Եվրամիության (ԵՄ) որոշ երկրների ղեկավարներ աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն հարցում, որ ԵՄ-ն պետք է ավելի ինքնուրույն և անկախ լինի ԱՄՆ-ից։ Այս մասին ապրիլի 11-ին  հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ֆրանսիական La Faute a l'Europe հեռուստաշոուի ժամանակ։

Նրա հայտարարությունները հրապարակել է Politico հրատարակությունը։

 «Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցում Եվրոպական խորհրդում կարող են լինել նրբերանգներ և զգայուն պահեր։ Որոշ եվրոպացի ղեկավարներ ամեն ինչ չէին ասի այնպես, ինչպես ասաց Էմանուել Մակրոնը, բայց կարծում եմ, որ ոմանք իսկապես մտածում են նույն կերպ, ինչպես և Էմանուել Մակրոնը», – մեջբերում է թերթը Միշելի խոսքը։

Ընդ որում, Միշելը նշել է, որ ԵՄ-ն «կուրորեն չի հետևում» ԱՄՆ-ին բոլոր հարցերում։

Ապրիլի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած այցի (ապրիլի 5-7) արդյունքների շուրջ Les Echos թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը ԱՄՆ-ից և խուսափի Թայվանի առիթով Վաշինգտոնի և Պեկինի միջև հակամարտության մեջ ներքաշվելուց։ Ֆրանսիայի ղեկավարը  համոզմունք է հայտնել, որ Եվրոպան ամենից առաջ պետք է հետամուտ լինի սեփական շահերին, այլ ոչ թե «հարմարվի աշխարհի այլ մասերում առկա օրակարգին»։ Նա խոստովանել է, որ Եվրոպան վերջին տարիներին սկսել է ավելի մեծ կախվածություն  ունենալ ԱՄՆ-ից, սակայն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ում հաղթել են մայրցամաքի ռազմավարական ինքնավարության մեծացման համար մղվող «գաղափարական ճակատամարտը»։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի այդ ինքնավարությունը և կախված չլինի դոլարից:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40