ԵՄ պատվիրակությունը Սյունիքում

19.05.2023 12:41
807

Մայիսի 18-ին, Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում, Սյունիք էր այցելել Եվրոպական Միության պատվիրակությունը՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։

Այդ օրը Սյունիք են այցելել նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված 13 պետության դեսպաններ, դիվանագիտական այլ ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Այցի առանցքում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքում իրականացվելիք ծրագրերն էին։

Նախաձեռնության բյուջեն, նախապես հայտարարված 51 մլն եվրոյի փոխարեն, դարձել է 116 մլն եվրո՝ շնորհիվ նախաձեռնությանը միացած ևս 5 երկրի ներդրումների։

ԵՄ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Կապանի համայնքապետարանում և Սյունիքի մարզպետարանում։

Օրվա խորհրդին համահունչ Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության նախագծով շուրջ 20 ծրագրեր ներկայացրել են սյունեցիների կենսապայմանների դրական ազդեցությունը տարբեր մակարդակում։ Միջոցառման ընթացքում Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը ներկայացրել է նաև ծրագիր, որի հիմքում դրված է Կապան համայնքի տնտեսական զարգացման տեսլականը։

Միջոցառմանը ներկա են եղել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Արնդրեա Վիկտորինը, նախաձեռնությանը մասնակից երկրների դեսպաններ, տեղական ու տարածքային իշխանության ներկայացուցիչներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40