ԵՄ-ը չի արձագանքում Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ ուղղված արշավին․ Коммерсант

10.12.2025 11:37
455

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկար ժամանակ վիճաբանության մեջ է եղել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի հետ, առաջարկել է հոգևորականների համար սահմանել ապաքաղաքականացման կանոն: Նախկինում նրան քննադատող շատ հոգևորականներ ձերբակալվել են, իսկ վարչապետի մասնակցությամբ պատարագների ժամանակ արգելվել է կաթողիկոսի  անվան հիշատակումը․ գրել է Коммерсант-ը:

Վարչապետի մեկ այլ ականավոր քննադատի՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել ՀՀ կառավարության ֆինանսավորումը և միջամտել․ սակայն այս կոչը ոչ մի արդյունք չի տվել:

Հատկանշական է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Փաշինյանը, ով աչքի չի ընկել հոգևորականների հասցեին մեղմ խոսքով, փոխել է իր մարտավարությունը. նա որոշել է զերծ մնալ հետագա կոշտ հայտարարություններից և փոխարենը սկսել է պարբերաբար մասնակցել տարբեր հայկական թեմերում անցկացվող պատարագներին տեսախցիկի առջև՝ անվտանգության ուժերի և իրեն աջակցող հոգևորականների ուղեկցությամբ: Աճող ներքաղաքական լարվածության ֆոնին՝ վարչապետի հակառակորդները փորձել են գրավել միջազգային հանրության ուշադրությունը։

Սակայն ԵՄ-ից նման կոչերին դեռևս արձագանք չի եղել։ Ընդհակառակը՝ 2026 թվականի ամռանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԵՄ-ը հստակորեն ցույց է տալիս իր աջակցությունը ներկայիս կառավարությանը։ Չնայած երկրի ներսում ստեղծված դժվարին իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ապահովել է Եվրոպայի աջակցությունը։


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40