ԵՊՀ-ն միացել է «Ապրելու Արցախ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում է մեկ տան կառուցում

07.10.2021 12:29
1213

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ-ն միացել է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում է մեկ տան կառուցում: Այս մասին նշված է ԵՊՀ տարածած հաղորդագրությունում։

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

Նախագծին միանալու գաղափարը քննարկվել է ԵՊՀ ռեկտորատի նիստում և հավանության արժանացել՝ այդ կերպ ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում։

ԵՊՀ պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին և 18-ին երկօրյա այցով մեկնեց Արցախ, որի ընթացքում մասնակցեց «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։

Հիմնարկեքի արարողության ավարտին ԵՊՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նոր ստեղծվող բնակավայրի հարևանությամբ գտնվող Դահրավ գյուղ, ծանոթացան այնտեղ ապրող երեխաների հետ, նրանց գրենական պիտույքներ բաժանեցին, ապա եղան գյուղի մշակույթի կենտրոնում, ծանոթացան խնդիրներին և խոստացան աջակցել դրանց լուծմանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40