ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում հրաժարական տալ

28.12.2018 23:02
1221

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում հրաժարական տալ, հաշվի առնելով համալսարանում չարաշահումների հետ կապված հանգամանքը, նա պատասխանեց. «Ես հրաժարական չեմ տա, որովհետև արդեն հեղինակության խնդիր կա՝ համալսարանի, նրա ղեկավարության և անձամբ իմ: Ես գնալու եմ մինչև վերջ: Այս պայքարի մեջ ներքաշել են ինձ իրենք և իրենք էլ պետք է պատասխան տան այն հետևանքների մասին, որոնք կլինեն»,- ասաց Սիմոնյանը:

Ռեկտորը կարծում է, որ ունի ուսանողների և դասախոսների գերակշիռ մասի աջակցությունը:

«Վերջին հաշվով՝ ես ընտրված ռեկտոր եմ և բազմիցս դրա մասին խոսել եմ, և մինչև 2020 թվականի մայիս ամիսը ես ընտրված եմ որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր և պետք է իրականացնեմ իմ գործունեությունը: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում, եթե ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով, որը այս տարիների ընթացքում բացառում եմ, որովհետև ես աշխատել եմ խղճի թելադրանքով  և հօգուտ պետական համալսարանի»,- ընդգծեց ռեկտորը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40