ԵՊՀ ռեկտորը ոչ իրավաչափ է համարում բողոքի ակցիա սկսած ուսանողների պահանջները

29.05.2018 17:04
1296

 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  գիտխորհրդի նիստերի դահլիճում բողոքող ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներն, ովքեր մայիսի 29-ի կեսօրից դասադուլի կոչեր էին հնչեցնում բուհում, պահանջում են  համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում եւ հոգաբարձուների խորհրդի լուծարում:

«Պահանջներն իրավաչափ չեն: Ռեկտորի հրաժարականը հնարավոր է միայն երկու դեպքում՝ երբ նա դիմում է ներկայացնում եւ երբ hոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում: Երկու դեպքն էլ գտնվում են իրավական դաշտում: Ես օրինապաշտության կողմնակից եմ եւ գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», - ասաց Արամ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում հոգաբարձուների խորհրդի լուծարմանը, ռեկտորը նշեց, որ այդ խորհուրդը նա չի ընտրել, այն ընտրվել է ՀՀ կառավարության որոշմամբ:

«Ես ինքս խորհրդի անդամ չեմ եւ նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որևէ որոշման համար», - ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով ֆինանսական աուդիտ անցկացնելու վերաբերյալ ուսանողների պահանջին՝ Սիմոնյանը նշեց, որ տվյալ դեպքում ՀՀ օրենքով աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ տարին մեկ անգամ:

«Վերջին անգամ աուդիտը կազմակերպվել է 2017 թվականին: Ընդ որում, աուդիտը կազմակերպվում է պետության կողմից լիցենզիա ստացած համապատասխան աուդիտորական գրասենյակը՝ մրցույթի ճանապարհով: Մրցույթը հաղթող գրասենյակը այն անցկացնում է,  արդյունքները տպագրվում են մամուլում: Դա ոչ մի կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ »,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով` նոր աուդիտ պարտադիր կերպով անց է կացվելու ֆինանսական տարվա ավարտին:

Ռեկտորը նաեւ անդրադարձավ արհմիության  եւ ուսխորհրդի ժամանակավոր կասեցման ուսանողների պահանջին: Նա ընդգծեց, որ դրանք ինքնակառավարվող մարմիններ են եւ դրանց կասեցումը համալսարանի ղեկավարությունից պահանջելը եւս  իրավաչափ չի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40