Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ը

20.01.2026 12:14
429

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Այս տեղեկությունը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա փոխանցմամբ՝ ժողովը գումարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Մայր Աթոռից նշում են, որ նախկինում ևս եղել են Եպիսկոպոսաց ժողովի, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստերի նախադեպեր։

Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերյան քննարկումների արդյունքում հրավիրվող ժողովի օրակարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերն են։

Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025 թվականի կեսերից։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է ազատազրկման։ Ներկայում տասը եպիսկոպոսներ և նրանց միացած քահանաներ պահանջում են եկեղեցում բարենորոգումներ իրականացնել։

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57