Երախտագիտություն՝ բուժաշխատողներին

30.05.2016 15:02
2883

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ խրամատում ժամկետային զինվորի եւ երկրապահ կամավորների կողքին էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատողները: Կրակը դադարեցնելուց հետո բժշկական կենտրոնը շարունակեց բուժօգնությունը դիրքերից վերադարձած կամավորներին, ովքեր առողջական խնդիրներ ունեին: Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքն իր վերաբերմունքն արտահայտեց Կապանի բժշկական կենտրոնի բուժաշխատողներին:
Մայիսի 27-ին բուժհիմնարկի դահլիճում տեղի ունեցավ պատվոգրերի հանձման արարողություն: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակը: Կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանն իր խոսքում արժանին մատուցեց դիրքերում կանգնած ժամկետային զինվորին, նրան միացած՝ 1992-94թթ. պատերազմի բովով անցած երկրապահին. «Շատ էին խոսում, թե երբ վերսկսվեն ռազմական գործողություններ, ո՞վ է զենք վերցնելու, բայց դրանք պարապ խոսակցություններ էին, մեր տեսակն այս անգամ էլ ապացուցեց, որ վճռական պահին բոլորս կարող ենք հավաքվել մի գաղափարի եւ մի նպատակի շուրջ»:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի բուժաշխատողներին:
ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքի ղեկավար Մանվել Օհանյանը նշեց. «22 տարի հետո երկրապահներին անհրաժեշտ եղավ կրկին զենքը ձեռքին կանգնել խրամատում: Այդ թեժ օրերին սահման հասան բուժաշխատողները, եւ չեմ կարող երախտագիտությունս չհայտնել Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին՝ տնօրենից մինչեւ բուժքույր ու շտապ օգնության մեքենայի վարորդ: Շնորհակալ եմ արագ արձագանքելու եւ զինվորի կողքին լինելու համար, քանզի մեր կռիվը դեռ չի ավարտվել, մենք դեռ զինվորական համազգեստ ենք կրելու, եւ վստահ եմ, որ դուք մեզ հետ կանգնած եք լինելու խրամատում»:
Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ դեռեւս 1991 թվականից Կապանի բուժմիավորման անձնակազմը մեկ մարդու նման գտնվել է զինվորի կողքին եւ հիշեց, թե ինչ ծանրաբեռնվածությամբ էին աշխատում կապանցի բժիշկները 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության օրերին՝ դարմանելով հարյուրավոր ազատամարտիկների եւ հրետակոծությունից տուժած խաղաղ բնակիչների վերքերը: «Շատերը կարող են ասել, որ դա նրանց պարտականությունն է, բայց պարտականությունն էլ պիտի ժամանակին ու հստակ կատարել», - ասաց զինկոմը:
Պատանի երկրապահների անունից N10 միջնակարգ դպրոցի զինղեկ, ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի հրամանատար Վարդան Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին եւ Սմբատ Օրբելյանին հանձնեց ՀՀ երկրապահ կամավորների միության պատվոգիրը՝ ստորագրված ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից: Առաջնագծում եւ թիկունքում սերտ համագործակցության համար կենտրոնի մի խումբ բուժաշատողներ պարգեւատրվեցին Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքի պատվոգրով:
Ելույթ ունեցողների խոսքում մի մաղթանք էր շրջանառվում՝ ուղղված բուժաշխատողներին. բժշկական ծառայություն իրականացնեք խաղաղ պայմաններում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40