Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին

01.11.2022 11:44
861

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։

ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։ «Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։

https://www.1in.am/

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21