Եռակողմ հուշագիր, որ կնպաստի մարզի համայնքների զարգացմանը

15.11.2024 15:38
799

Ավստրիական զարգացման գործակալությունը «Դիմակայություն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ծրագիր է իրականացնում Սյունիքում՝ միտված միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը:

Նաև օժանդակություն է տրամադրում համայնքային փոքր ենթակառուցվածքները վերականգնելու համար: Սիսիան  (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման  աշխատանքներն արդեն սկսվել են, առաջիկայում նման համակարգի  տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, որն այժմ պլանավորման փուլում է: Քննարկման փուլում են համայնքների ներկայացրած մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը:

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու տարվա ընթացքում: Իսկ ընդհանրապես հինգ տարվա ընթացքում Ավստրիական զարգացման գործակալությունը Սյունիքում բիզնես միջավայրի  բարելավման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով կներդնի 11 միլիոն եվրո:

Նոյեմբերի 15-ին Սյունիքի մարզպետարանում եռակողմ հուշագիր է ստորագրվել Ավստրիական զարգացման գործակալության, վերոհիշյալ յոթ համայնքի ղեկավարների և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի միջև: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ծրագրի ղեկավար Յառեկ Զարիխտան:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40