Երասխում զոհված Արշակը կարատեի Հայաստանի չեմպիոն էր, աշխարհի գավաթակիր

24.03.2023 21:25
3019

Երկու օր առաջ Երասխի դիրքերում զոհված 18–ամյա Արշակը կարատեի Հայաստանի չեմպիոն էր, աշխարհի գավաթակիր։ Նա 2017 թվականին, Ռումինիայում մասնակցել էր կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը, զբաղեցրել երրորդ հորիզոնականը։

Արշակը մարտի 22-ին Երասխի դիրքերից մեկում զոհվեց գլխի շրջանում ստացած՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Նա 8 ամիս առաջ էր բանակ զորակոչվել՝ ժամանակավոր դադար տալով իր սպորտային կարիերային։ Արշակը փայլուն էր սկսել կարիերան՝  ընդամենը 5 տարվա ընթացքում հաջողացնելով երկու մեծ հաղթանակներ գրանցել։ 

«Դա իր կարիերիայի սկիզբն էր, դրա համար եմ շեշտում, որ մեր համար լավագույն արդյունք է, երբ սահմանամերձ շրջանում մարզվելով՝ Արշակն արժանացել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, որից հետո աշխարհի գավաթակիր դարձել, իսկ մնացածն արդեն ապագայի խնդիր էր։ Արշակը գործող մարզիկ էր, լավ սպորտսմեն, լավ հեռանկարային մարզիկի մասին եմ խոսում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի մարզիչ Կարեն Սամսոնյանը։

Բանակից զորացրվելուց հետո Արշակը մտադիր էր շարունակել սպորտային կարիերան։

«Արշակը հասել է մինչեւ սեւ գոտի առաջին դանի թեկնածու, պետք է արդեն միջազգային սեւ գոտի հանձներ, բայց բանակ զորակոչվեց՝չհասցրեց։ Ընդամենը երեք օր առաջ էի հանդիպել նրա ծնողների հետ, խոսում էինք Արշակի մասին, հետո զանգել, ասել էր՝ սենսեյին ասեք, որ ես գալու եմ շարունակեմ մարզումները։ Դրա համար եմ վստահ ասում, որ կարատեն շարունակելու լուրջ նպատակներ է ունեցել»,– նշում է մարզիչը։

Արշակը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր, որտեղ այսօր նրան հուղարկավորել են զինվորական կարգով։ Նա Սարգսյանների ընտանիքի ավագ որդին էր։

Արշակին ընկերները  իր կենսուրախ լինելով են հիշում։

«Արշակը զուսպ, համեստ, ընկերասեր տղա էր։ Ընկերների համար ամենամեծ լավությունը անելուց հետո փորձում էր իր արածի կարեւորությունը նվազագույնին հասցնել։ Արշակի հետ կապի մեջ էի, երբեք չէր դժգոհում, էությամբ էնպիսի տղա էր, որ եթե ինչ–որ բան էն չլիներ՝ մեզ չէր ասի էդ մասին»,– ասում է Արշակի դասընկերուհին՝ Գայանե Հակոբյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40