Երազանքս է՝ ճանաչվել որպես հայկական մշակույթի, կոլորիտի գույները վերածնող ազգային նկարիչ․ Էրիկ Դավթյան

15.02.2019 16:44
1155

-Նպատակս մեկն է. իմ կտավներում մարդիկ պետք է տեսնեն գեղեցիկն ու բարին…

-Բնության ամեն մասնիկ հարազատ է ինձ. սիրում եմ դրանք և ձգտում պատկերել՝ ինչպես կան:

-Նախընտրում եմ ռեալիզմը, որով և առաջնորդվում եմ, և կարծում՝ դրանից չեմ շեղվի:

Էրիկ Դավթյանին հանդիպեցինք հարազատ Աշոտավանի մերձակա բարձունքում՝ հերթական կտավը ստեղծելիս:

Ներքևում Կապանն էր, իսկ հեռվում՝ հպարտ ու ձյունածածկ Խուստուփը: Փետրվարյան արևը հաճելիորեն տաքացնում էր և կարծես՝ հրավիրում վայելել օրը:

-Խուստուփը գեղատեսիլ է ամեն դիտակետից, սակայն այստեղից՝ այն յուրահատուկ է,-նկարիչը պատմեց, որ վայրն իրեն հարազատ է, հաճախ է այցելում:

-Սա մեր հավաքատեղին էր: Ընկերներիս հետ սիրում էինք խաղալ ու ժամանակ անցկացրել: Հիանում էի բնության գույներով, պատկերներով, բայց չէի պատկերացնում, որ հենց այս ամենով ոգևորված ՝ նկարելու եմ:

-Տեսարանը, տիրող հանգստությունը ոգեշնչում են, իսկ դա ստեղծագործելու համար կարևոր է անչափ:

Հետո միասին արվեստանոց այցելեցինք … Այստեղ պատկերն այլ էր, աշխատանքային, տրամադրող ու հետաքրքիր…

Ծաղիկներ, բնություն, գյուղական տեսարաններ, դիմանկարներ - թեման անսպառ է, կտավներն՝ անկրկնելի:

- Սրանք էլ անավարտ աշխատանքներս են, - ներկայացնելով գործերը՝ պատմեց,- մի քանի վրձնահարված՝ և կավարտեմ: Տպավորիչ էր այն աստիճան, որ թվաց՝ կանգնած ենք ընթերցող աղջկա մոտ, մոմի լույսով ողողված սենյակում, կամ՝ փնջված երիցուկների բույրն ուր որ է՝ կզգանք…

-Ինչպե՞ս են ստեղծում այսչափ գեղեցիկն ու իրականը...,- փորձում ես պատասխան գտնել:

- Ամեն ինչի հիմքում սերն է,- ավելացնում է նկարիչը,-հարկավոր է ուղղակի սիրել այն աշխատանքը, որ կատարում ես: Իմ ամբողջ էներգիան, ժամանակն ու մտքերը, պատկերացումները դրան եմ տալիս:

Մեր հարցին՝ երբ հասկացավ որն է կյանքում իր հիմնական զբաղմունքը՝ պատասխանեց, որ մի քանի տարի է՝ լրջորեն զբաղվում է գեղանկարչությամբ, իսկ սիրողական մակարդակով՝ նկարում է մանկուց:

Նկարչի առաջին նկարը՝ հայկական եկեղեցու պատկեր է, մայրը պահպանել էր և սիրով այն մեզ ներկայացրեց:

-Դպրոցահասակ էի, տպավորություններով վերադարձա Կապանում հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոցից: Հետո էլի եղան նոր այցեր, կշեշտեմ գեղանկարիչ Ուբակին, ում մարդկային և մասնագիտական որակներով ուղղակի հիանում եմ, ով նաև իմ խորհրդատուն է:

Նայում էի տարբեր նկարիչների գործերը և երազում՝ ինքս էլ մնայուն արժեքներ ստեղծել: Հիմա կարող եմ ասել, որ երազանքներիս իրականացման ճանապարհին եմ:

Էրիկ Դավթյանը խոսեց նաև քննադատությունների մասին, ասելով՝ առողջ քննադատությանը դրական է վերաբերում, կարևորում է ոլորտի գիտակների խորհուրդներն ու ուղղորդումները:

- Ես մեծ պլաններ ունեմ, ապագայի լուրջ ծրագրեր, երազանքս է՝ ճանաչվել որպես հայկական մշակույթի, կոլորիտի գույները վերծանող ազգային նկարիչ:

-Անչափ սիրում եմ Հայաստանը, հուսով եմ՝ մի օր վստահաբար ասելու ենք, որ հզոր երկիր ունենք, որի ստեղծման մեջ արվեստագետներն էլ, անշուշտ, իրենց ներդրումները, անելիքները պետք է ունենան:

Էրիկ Դավթյանի ուսուցիչ Սոֆիա Հարությունյանը հիացմունքով է խոսում նախկին աշակերտի մասին: «Էրիկը սովորում էր մի դասարանում, որտեղ հավաքվել էին աշխատասեր, ընդունակ, խելացի աշակերտներ:

Նրա նկարելու մասին համացանցից տեղեկացա ու կարող եմ ասել, որ դա ինձ համար իսկական հայտնություն էր: Լինելով մասնագիտությամբ պատմաբան, ինքս էլ մոտ եմ արվեստին, նախկին աշակերտներիցս էլ նկարիչներ կան, ովքեր ճանաչում ունեն այսօր: Բայց Էրիկի վրձինն ուրիշ է…

Նա իր ոճով առանձնանում է»:

Երիտասարդ նկարիչը տիրապետում է համակարգչային գրաֆիկական ծրագրերի, զուգահեռ զբաղվում է նաև դիզայներական աշխատանքներով:

-Վերջիններս օգնում են գույների հետ առավել ճիշտ աշխատելուն:

 

-Ստեղծագործական ճգնաժա±մ,- ոչ,դեռ չեմ հայտնվել դրա մեջ, -ժպտալով պատասխանեց մեր հաջորդ հարցին,-հակառակը՝ նկարելու, պատկերելու թեմաներ առջևում դեռ շատ կան: Սակայն անգամ այդ իրավիճակներում ստեղծագործ մտքի համար չէ՛ հանձնվելը:

-Համառությունն ու աշխատասիրությունը, ի վերուստ տրված շնորհը համոզված եմ՝ կտան իրենց արդյունքը:

Նկարչի արվեստանոցում վայելելով գործերը, հանդիպում ես նաև աշխարհահռչակ վարպետների ստեղծագործությունների կրկնօրինակումների. Յան Վերմեր «Մարգարտե ականջօղով աղջիկը», Շիշկին «Առավոտը սոճիների անտառում» և այլն:

-Դրանք պատվերներ են,-շտապեց պատմել,- և ես շնորհակալ եմ իրականում նրանց, ում շնորհիվ այս կտավները նկարելուց՝ գերագույն հաճույք եմ ստացել:

-Պատվիրատուն իմ բարեկամն է դառնում՝ ունենալով կտավս: Ուզում եմ, որ նրանք իմ արվեստանոցից՝ բավարարված հեռանան: Ժամանակակից նկարիչն այսօր պետք է ճիշտ աշխատի նաև գործարար դաշտում, գաղտնիք չէ, որ արվեստագետի համար կտավները նաև նյութական բազա են ապահովում, նկարչական որակյալ պարագաներ ձեռք բերելը շոշափելի գումարների հետ է կապված: Այնուհանդերձ ցանկալի է, երբ արվեստը գնահատողներն են տեր դառնում ստեղծածդ արժեքներին:

-Առավել մեծ հաճույք եմ ապրում՝ նվիրելով կտավներիցս, տեսնելով զարմացած, գոհունակ ժպիտ ու երախտապարտ դեմքի արտահայտություն:

-Պատրաստվում եմ բազմաժանր, հետաքրքիր, գունագեղ ներկայանալ հանրությանը: Խոսքս, իհարկե առաջիկա ցուցահանդեսների մասին է:

- Ի դեպ վերջերս հանդիպեցինք ոլորտի գործիչների հետ և ուրախ եմ՝ բոլորիս նպատակը մեկն է. աշխուժացնել մշակութային կյանքը, ինչին օգնում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները, հետաքրքրված մարդիկ կարող են այս տիրույթում ծանոթանալ նաև իմ աշխատանքներին, մինչ օրս արձագանքները տրամադրող են, հիմնականում՝ դրական:

Հրաժեշտ տվեցինք երիտասարդ գեղանկարչին, ով արդեն իր ուրույն տեղն ու գույնն ունի տարածաշրջանի արվեստագետների ներկապնակում, ում անունը առաջիկայում ևս հնչեցնելու ու հպարտանալու առիթներ կունենանք:

Հեղինակ՝ Լիլիթ Իսրայելյան

Քաջարան 2019թ.

slaq.am

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04