ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար. Զախարովա

03.10.2019 21:48
1212

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, Հայաստանի և Ադրբեջանի, թե Արցախի և ադրբեջանական կողմի միջև, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»:

«Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռևս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում՝ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: 

Այսօր ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է.  «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: 

Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:  

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24