Երաժշտական դպրոցների փոխայցելությունները հարստացնում են միմյանց

03.06.2024 15:06
1080

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական և Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան  թիվ 1 երաժշտական դպրոցների համագործակցությունը 2012-ին է սկսվել՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում: Այս ամենը նախապատմություն ունի. Կապանի երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, կլառնետահար Թորոս Լավչյանն էր, ում նախաձեռնությամբ Քանաքեռում բացվեց երաժշտական դպրոց, որ հետագայում պիտի կրեր նրա ուսուցիչ՝ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անունը: Օրերս Երևանի կրթօջախի սաները և մանկավարժները հյուրընկալվեցին Կապանում և հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բեմահարթակում: Հնչեցին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք որոշակի պատկերացում տվեցին հյուրերի կատարողական արվեստի մասին:

Համերգի ավարտին Ա. Խաչատրյանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը երախտագիտությունն հայտնեց հյուրերին այցելության և անմոռաց համերգի համար և հուշանվեր հանձնեց Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սուրեն Գևորգյանին: Երևանցիներն էլ երախտապարտ էին բարձր մակարդակով հյուրընկալության համար:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34