Երաժշտական և արվեստի դպրոցներում տրվեց ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների մեկնարկը

01.02.2022 14:25
2977

 «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ երաժշտական և արվեստի դպրոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրին մասնակցում է 26 ուսումնական հաստատություն և շուրջ 500 մանկավարժ: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չեն զրկվի գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից:

Ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:

Ծրագրի բանախոսներն են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Վահան Բադալյանը, Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների երեվանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Բաբայանը, Մայրի ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը, ՄԻՊ աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը, «Իմ ուղի» կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, Մարինա Մելիքսեթյանը և Սոնա Պետրոսյան, «Արմավ» կենտրոնի տնօրեն Արմինե Ավագյանը, կենտրոնի մասնագետներ Ալվինա Հայրապետյանը, Թագուհի Մակարյանը, ռեժիսոր Գուժ Թադևոսյանը։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1991-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից։ 2005 թվականին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի ընդունումով սահմանվեց «ներառական կրթություն» հասկացողությունը: Համաձայն նշված օրենքի` «Ներառական կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումն է կրթական հաստատություններում, նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10