Ե՞րբ է այս տարի գործարկվելու առաջին դասարանցիների առցանց գրանցումը. այն ներգրավվելու է նաև մարզերի բնակիչներին

27.04.2020 12:55
1252

2019 թվականի մայիսի 15-ից գործարկվեց Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային գրանցման համակարգը: Համակարգը ժամանակին ոչ միանշանակ ընդունվեց քաղաքացիների մոտ: Բողոքներն ու դժգոհությունները ծնողների կողմից բազում էին: Ծնողները հիմնականում բողոքում էին համակարգում առաջացած տեխնիկական խնդիրներից, ինչի հետևանքով չէին կարողանում երեխային իրենց ուզած դպրոցում գրանցել:

Ի՞նչ խնդիրների առաջ էր կանգեցնում ծնողներին առցանց գրանցումը

Համակարգի գործարկման օրը տեխնիկական խնդիրներ ծագեցին, որի պատճառով բազմաթիվ ծնողներ փաստի առաջ կանգնեցին: Ծնողների հիմնական վրդովմունքն այն էր, որ չեն կարողացել իրենց տան հարակից դպրոցում գրանցել երեխային, ինչի հետևանքով ամեն օր ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել այլ դպրոց հաճախելու համար: Ծրագրային խնդիրներ նույնպես առաջացել էին՝ երբ օրինակ ծրագիրը 6-ը լրացած երեխայի տարիքը չէր կարողացել կարդալ՝ նրան տարիքը համարելով ոչ բավարար դպրոցում սովորելու համար: Այնուհետև, երբ ծրագիրը թարմացվել էր, տվյալ երեխայի ծնողը կրկին փորձել էր, սակայն արդեն իրենց ցանկացած դպրոցում ազատ տեղեր չէին եղել:

Ո՞րն էր համակարգի նպատակը

Առցանց համակարգի գործարկման նպատակն է բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ, ապահովել թափանցիկություն, հարմարավետություն եւ բացառել արտոնյալ դպրոցներ ու ծնողներ ունենալու փաստը:
Բոլոր ծնողների համար կապահովվեն հավասար մեկնարկային պայմաններ. յուրաքանչյուր ծնող իր երեխային կարող է ընդունել Երեւան քաղաքի ցանկացած պետական դպրոց: Նախկինում ծնողները չէին կարող իմանալ, թե իրենց ուզած դպրոցում քանի տեղ է ազատ, մինչդեռ նոր համակարգն այդ հնարավորությունն ընձեռում է:
Ծրագիրը փորձնական էր, այն սկզբում մշակվել էր միայն Երեւանի պետական հանրակրթական դպրոցների համար:

Ինչպե՞ս է կազմակերպվելու առցանց գրանցումն այս տարի

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայաստանյան բուհերն ու դպրոցներն արդեն 3 շաբաթ է՝ ինչ անցել են առցանց ուսուցման: Անցած տարի ապրիլի 15-ից, արդեն թեստային տարբերակը առաջին դասարանցիների առցանց գրացման գործարկվել էր, սակայն այս տարի այն դեռ չի սկսել: ArmDaily.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առցանց գրացման ժամկետների մասին նախարարությունը կհայտնի ավելի ուշ, սակայն ժամկետների տարբերությունն ընդամենը մի քանի օրվա է լինելու: Անցած տարի առցանց ծրագիրը գործում էր միայն մայրաքաղաքում բնակվող շուրջ 14 հազար առաջին դասարանցիների համար: Այս տարի առաջին դասարանցիների թիվը շուրջ 30 հազար է.«Այս տարի առաջին դասարանցիների առցանց գրացման ծրագիրը գործելու է նաև մարզի բնակիչների համար»: Վարչությունից հայտնեցին, որ համակարգը պատրաստ է գործարկման և անցած տարվա տեխնիկական խնդիրը 15 րոպե է տևել և այն արագ շտկվել է: Պատշաճ ծանուցում նախարարության կողմից անպայման կլինի: Իսկ փաստաթղթերի առումով ոչ մի փոփոխություն չի լինելու:

Ինչպե՞ս պետք է գրանցել երեխային
Անհրաժեշտ է մուտք գործել hayt.emis.am կայքը, ընտրել համայնքը, դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր եւ սեղմել «ավելացնել հայտ» կոճակը: Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ այդ դպրոցում ազատ տեղեր չկան եւ պետք է ընտրել այլ դպրոց:
Հաջորդ քայլը ծնողներից մեկի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելն է, ապա ծնողի անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, որից հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը:
Հաջորդ քայլում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը: Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ: Տեղեկությունը ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլեկտրոնային փոստին կուղարկվի ծածկագիրը: Ծածկագիրը պետք է տեղադրել վերեւի պատուհանում, ինչը թույլ կտա մուտք գործել ծնողի համար ստեղծված էջ եւ տեսնել դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դրանք դպրոց ներկայացնելու ժամկետը:
15-օրյա սահմանված ժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի: Հնարավորություն կա նաեւ սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, այդ դեպքում փաստաթղթերը դպրոց ներկայացնելու վերջնաժամկետը կլինի 10 օր:

Նշենք, որ երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց պետք է  ներկայացնի

 դիմում,
 2 լուսանկար,
 երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
 դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),
 սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),
 վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար,
 տեղեկանք «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար: Եվ հաշվի առնելով, որ հիմա երկրում արտակարգ իրավիճակ է և մի շարք ծառայություններ այժմ աշխատում են սահմանափակ ռեժիմով, փաստաթղթային հարցերը պետք է շուտ հոգալ:

 

armdaily.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08