Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին պատշաճ հաղորդվում է․ ՀՀ ՊՆ

07.04.2025 14:18
675

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուրջ միջազգային հանրությունից հնչող հորդորներին ու ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում։ Ապրիլի լույս 5-ի գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինուժի կրակոցները։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն «Ազատության»-ն ասել էր, որ կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել։

Անցած ամսվա վերջին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ Պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով գետնին ընկած պարկուճն ու կրակոցից վնասված պատուհանը։


«Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է», - «Ազատությանը» փոխանցել են նախարարությունից՝ շեշտելով՝ «պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։

Սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցներին զուգահեռ շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները»։ Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է պատրաստ լինել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար»։

Երևանը բազմիցս հերքել է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները՝ դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22