ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

06.10.2020 17:54
1731


«Ո՛չ, ախոռը, ուր անասունները կþուտեն

եւ կը պառկեն` հայրենիք չէ»:

ԼԱՄԸՆԷ

Հայրենասիրութի՛ւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի:

Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:

Սկզբում` բնազդական, զարգանալով` նա դառնում է իմացական` ոգիանում է նա:

Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում` նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն:

Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում` նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած` նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում` նրանց պակասի պատճառով:

***

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին` առանց հոգու:

Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների` գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան:

Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը:

Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ` նրանց հրամայողը:

Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը` վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը:

Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում` նրա հետ:

Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք` աւելի՛ քան բոլորը:

Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:

 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34