Էրդողանի խոսնակը հայ-թուրքական գործընթացից մանրամասներ է ներկայացրել

30.11.2022 15:01
1047

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դրական է որակել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը և խոսել առաջիկայում կամ մոտ հեռանկարում հնարավոր արդյունքների մասին:

«Եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 2-ին սահմանին երկու պատվիրակությունների մասնակցությամբ [Հայաստանի և Թուրքիայի] հանդիպում է կայացել, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական հարցեր: Դրանք վերաբերում են ցամաքային սահմանի հնարավոր բացմանը, դրա վերահսկմանը, կամուրջների, ճանապարհների, մաքսային գործունեությանը»,- ասել է Քալընը A Haber հեռուստատեսության հետ զրույցում՝ նշելով, որ այդ հարցերում կարելի է «ազատորեն խոսել դրական գործընթացերի մասին»:

Առաջիկայում հնարավոր քայլերի համատեքստում Քալընը նշել է նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հեռանկարը:

Իբրահիմ Քալընը շատ օգտակար է համարել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Պրահայում՝ այն կարևորելով տեխնիկական հարցերի առնչությամբ հանձնարարականներ տալու առումով:

«Շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, պատերազմը անցյալում է, [ինչը նշանակում է], որ մտել ենք գործընթացի լուծման փուլ: 30 տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հարցեր քննարկելու նպատակով ուղիղ հանդիպում է եղել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև»,- ասել է Քալընը՝ հավելելով որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները շարունակում են պարբերական կապի մեջ լինել:

Քալընը ընդգծել է Ադրբեջանի հետ գործընթացը համաձայնեցնելու Անկարայի քայլերը:

«Չնայած օգոստոսին Հայաստանը դիմեց սադրանքի, և Ադրբեջանը դրան պատասխանեց, սակայն այժմ նորից բանակցությունների փուլ է մեկնարկել: Մենք միշտ հայկական կողմին նշում ենք, որ հետաքրքրված ենք Կովկասում կայուն խաղաղությամբ և ցանկանում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էլ առաջընթաց գրանցվի»:

Քալընի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ քայլերի համաձայնեցումը Անկարայի համար կարևոր է, քանի որ իրենք չեն ցանկանում «լուծել գլուխկոտրուկի միայն մի մասը, իսկ մյուսները մնան չլուծված»:

Գեորգի Միրզաբեկյան

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40