Միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչության համար, սակայն ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն երբևէ չի եղել. Փաշինյան

19.03.2019 14:20
1093

 Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է: Իսկ ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում:

«Ես չեմ կարծում, որ շատ պետք է խոսեմ այդ փոփոխությունների մասին, սակայն ուզում եմ մի բան ասել: Խոսվում է հարցումների մասին, այդ նույն բանի մասին խոսում էին 2018-ի ամռանը, աշնանը, ընտրություններից առաջ և հետո: Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես շատ հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է, կրկին կսկսվի ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք, թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե ցանկանան դրա հետևից «Ֆեռարի»-ով էլ հասնել չեն կարող, իրենց էջը փակված է: Նրանք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ ապաշխարել ու ներում հայցել: Բայց ասեմ, որ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու իրենց բոլոր ցանկությունները մենք երաշխավորելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա համոզված է, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է ավելի մեծ տոկոսով հաղթել:

Նրա խոսքով, միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: «Այդ շրջանակները պետք է հասկանան, Հայաստանում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ստանալ չեն կարող»,-ասաց նա:  

 armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01