Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել

25.09.2026 16:12
349

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքել են դահլիճը՝ ծափահարությունների և սուլոցների ներքո։ Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն է ունեցել սկսել ելույթը։

«Նախքան սկսելը՝ մի փոքր հայտարարություն։ Եթե այս դահլիճում դեռ կան այլ բարոյական վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ՝ հեռացեք հիմա։ Շատ շնորհակալ եմ»,- խոսքն այսպես է սկսել Նեթանյահուն։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեթանյահուն նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «համարձակ առաջնորդության» և «բարբարոսների» դեմ պայքարում գործընկերության համար։ Նա ասել է, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին գործել են՝ «քաղաքակրթությունը փրկելու» համար։

Նրա խոսքով՝ երկու երկրները նաև համատեղ աշխատել են Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։ Անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը հանգեցրել էր պաղեստինյան խմբավորումների կողմից պահվող մնացած պատանդների՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների մարմինների վերադարձին։

Ինչ վերաբերում է Թուրքիային, նա նշել է, որ Թուրքիան վերջին երկիրն է, որը հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի  ներկայացուցիչներին և «ստեր տարածում»։

Նա նաև հայտարարել է՝ Թուրքիայի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև ապօրինաբար օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և պարբերաբար խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային տարածքը»։

factor.am

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12