Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

18.07.2018 14:52
1682

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-նն ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռ հաստատված չէ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 9-ին: Դրանից հետո, ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, գործող ավագանին կարող էր իր կազմից ընտրել նոր քաղաքապետ: Բայց ավագանու երեք խմբակցություններից թեկնածու առաջադրվեց միայն «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Մյուս երկու խմբակցություններից՝ ՀՀԿ-ից եւ ԵԼՔ-ից, ոչ միայն թեկնածու չառաջադրվեց, այլեւ դրանք չմասնակցեցին քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրված նիստին:  

Այդ պարագայում օրենքը իրավասություն է տալիս կառավարությանը՝ կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Սպասվում է, որ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա, ըստ մեր տեղեկությունների, առայժմ շարունակվում են քննարկումները՝ ընտրություններին դարձյալ ներկայանալ դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին: Քանի դեռ այդ հարցի հետ կապված վերջնական որոշում չկա, միանշանակ չէ նաեւ, թե ով է լինելու այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորող գործիչը, հետեւաբար նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում խմբակցությունների թեկնածուների միջեւ ընտրություն է կատարվում նորընտիր ավագանու նիստում:

Առայժմ, որպես ԵԼՔ դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու շրջանառվել են տարբեր անուններ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի:

armtimes.com

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11