Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում.Նարեկ Կարապետյան

11.02.2026 11:03
369

Փետրվարի 9-ին Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից, ով հայտարարությամբ հանդես եկավ։ Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը և արեց հայտարարություն, որը մեր կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես․

«Սկզբնական՝ 5 միլիարդի մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ վիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից»։

Իսկ ի՞նչ էր իրականում ասել փոխնախագահը։ 

«Սա նշանակում է ԱՄՆ-ի՝ մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, երկարաժամկետ պահպանման ծախսեր՝ վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»։

Կարապետյանի խոսքով ՝ երբ համեմատում ենք բնօրինակը և կառավարության թարգմանչի ասածը, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են փորձում մեզ վաճառել։ Այս կառավարությունը ցանկանում է մեզ ասել, որ ԱՄՆ-ից գնելով 9 միլիարդ դոլարի սարքավորումներ և տալով 9 միլիարդ դոլարի գործարք ԱՄՆ-ին՝ դա ներկայացվում է որպես ներդրում։ Բայց նա մոռացել է ասել, կամ հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով կառուցվելիք ատոմային մոդուլային կայանի մասին է, որի համար վճարելու են ոչ թե «ներդրողները», այլ ես, դուք և Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Դա պետական պարտքի 9 միլիարդ դոլարի ավելացում է։ Դա ատոմային էներգիայի սակագնի կրկնապատկում է։ 

«Իսկ ի՞նչ այլընտրանք ունեինք մենք։ Չինաստանի Հանրապետությունը մեզ առաջարկել էր երկու անգամ ավելի էժան ատոմային կայան՝ երկու անգամ ավելի մեծ հզորությամբ։ Ես կարող եմ դա վստահությամբ ասել, քանի որ հայկական ընկերությունների կողմից բանակցողներից մեկը ես էի»։

 

twitter sharing button

sharethis sharing button

email sharing button

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01