«Երեխա բերող չկա… վերջինը ծնվել է երկու տարի առաջ, ի՞նչ եք կարծում՝ աշակերտ կունենա՞նք». մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի

04.09.2017 16:43
1708

Այսօր երեւանյան դպրոցներում մեծ շուքով կտոնվի Գիտելիքի օրը: Բայց ՀՀ մարզերի բազմաթիվ դպրոցներում, որոնց մեծ մասը գտնվում է գյուղերում, այս ուսումնական տարում ե՛ւ առաջին դասարանի աշակերտ չեն ունենա, ե՛ւ սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Երկրում առկա արտագաղթն ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններն իրենց բացասական հետեւանքներն են թողնում նաեւ կրթական օջախների գործունեության վրա:

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության` Հայաստանում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու Երեւանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են, կամ էլ նվազում է աշակերտների թվաքանակը:

Այսօր ՀՀ բազմաթիվ գյուղերում սեպտեմբերի 1-ը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, իսկ մի մասում էլ գրեթե աշակերտ չկա:

Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի 90 բնակիչ ունեցող Ճակատեն գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենալու: Մինչդեռ անցած ուսումնական տարում առաջին դասարանի մեկ աշակերտ են ունեցել: Ճակատենի գյուղապետ Անդրյուշա Դավթյանի խոսքերով՝ գյուղն այժմ ունի ընդամենը 7 աշակերտ: «Երիտասարդ ընտանիք չունենք, որ երեխաներ ունենան: Անցած տարի ծնունդ ունեցել ենք, այս տարի` ոչ: Անցած տարվա ծնված երեխայի ծնողները մտադիր են գյուղից դուրս գալ, որովհետեւ աշխատանք չունեն, ոնց ապրեն: Աշխատատեղ չկա: Ամեն ինչի պատճառը աշխատանք չունենալն է», - մեծ ափսոսանքով նկատեց Ճակատենի գյուղապետը: Մեր զրուցակցի խոսքերով՝ Ճակատենի բնակիչներն անգամ չեն կարող հողագործությամբ զբաղվել, քանի որ իրենց հողատարածքները բերրի չեն, բացի այդ՝ ունեն ոռոգման ջրի խնդիր:

Նույն մարզի Արեւիս գյուղի դպրոցն ունենալու է առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ: Այս գյուղի դպրոցը նախորդ տարի նույնպես ունեցել է առաջին դասարանի մեկ աշակերտ: «Երեխա բերող չկա: Ժողովուրդ չկա: Գյուղն ունի ընդամենը 7 աշակերտ», - արձագանքեց Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը:

Այսօր փակ է լինելու նաեւ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի դպրոցը՝ աշակերտ չլինելու պատճառով: Մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ: Շրվենանցի գյուղապետ Արմինե Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց գյուղի դպրոցը փակվել է ավելի քան 7 տարի առաջ, իսկ գյուղի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները բնակություն են հաստատել Կապան քաղաքում:

Նույն պատկերն է նաեւ ՀՀ Լոռու մարզի Հալավար գյուղում: Այս գյուղը ո՛չ դպրոց ունի եւ ո՛չ էլ աշակերտ: «Առաջին դասարանի աշակերտ չունենք: Մենք ընդհանրապես աշակերտ չունենք: Երիտասարդ ընտանիք չկա: Մարդ չկա, ապրող չկա… Մի օր վեր կացեք, եկեք, տեսեք ու նման հարցերով էլ չեք էլ դիմի: Եթե գյուղում վերջին երեխան ծնվել է երկու տարի առաջ, ի՞նչ եք կարծում՝ աշակերտ կունենանք», - վրդովված նկատեց Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանը:

ՀՀ Արագածոտնի մարզի 18 ընտանիք ունեցող Դպրեվանք գյուղը դպրոց չունի, առաջին դասարանի աշակերտ` նույնպես: Դպրեվանքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանից տեղեկացանք, որ գյուղն ունի ընդամենը 7 աշակերտ: Իսկ անցած տարվա ուսումնական տարում հարեւան Արուճի դպրոց հաճախել է առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ: Արմավիրի մարզի Կողբավան գյուղն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի:

Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքն ավելի քան 15 տարի է` ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:

Եթե արտագաղթի տեմպերն ավելի ահագնանան, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են, իսկ աշակերտների թիվը՝ նվազում: Բայց իշխող ՀՀԿ-ն չի զլանում կրկնել, թե ապահով երկրում ենք ապրում:

Սյունէ Համբարձումյան
1 սեպտեմբերի 2017թ.
armlur.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01